«Արսենալը» ցանկանում է ամեն գնով թիմում պահել հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգին։
The Telegraph-ը տեղեկացնում է, որ «զինագործները» մտադիր են շաբաթական 250 հազար ֆունտ ստերլինգ աշխատավարձ առաջարկել գաբոնցի հարձակվողին։ «Արսենալը» նոր առաջարկ կանի առաջիկա օրերին։
Օբամեյանգի պայմանագրի ժամկետը լոնդոնյան թիմի հետ նախատեսված է մինչև 2021 թվականը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Օբամեյանգի ծառայություններով հետաքրքրված է «Ռեալը»։