«Փյունիկ» ՖԱ-ն ՀՖՖ տեխնիկական կենտրոն ֆուտբոլի ակադեմիայում վերսկսել է նոր մրցաշրջանի նախապատրաստական փուլը։ Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:
Թիմը հուլիսի 25-ից օգոստոսի 6-ն ուսումնամարզական հավաք կանցկացնի Դիլիջանում, որտեղ կանցկացնի 2 ընկերական հանդիպում՝ «Գանձասար-Կապանի» և «Վանի» հետ։
Մինչև ուսումնամարզական հավաքի մեկնարկը թիմը ընկերական հանդիպում կանցկացնի ԲԿՄԱ-ի հետ։
Եվս 1 ընկերական հանդիպում Օսեյանի թիմը կանցկացնի արդեն Երևանում, ուսումնամարզական հավաքի ավարտից հետո՝ մրցելով «Ուրարտուի» հետ։