«Բարսելոնայի» կիսապաշտպան Արտուրո Վիդալը կարող է շարունակել կարիերան «Ինտերում»: Այս մասին տեղեկացնում է calciomercato.com-ը:
Աղբյուրի հաղորդմամբ, միլանյան ակումբի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն ցանկանում է իր թիմում տեսնել չիլիացուն:
Հաղորդվում է, որ «Բարսելոնան» պատրաստ է կրճատել Վիդալի համար պահանջվող գումարը: