Ֆուտբոլի Իտալիայի Ա սերիայի 34-րդ տուրի շրջանակում «Յուվենտուսը» ընդունել էր «Լացիոյին»։ Ռոնալդուն այդ խաղում դուբլ ձևակերպեց։
Իտալիայի առաջնությունում պորտուգալացին խփեց իր 50-րդ և 51-րդ գոլերը: Ռոնալդուն դարձել է պատմության մեջ առաջին ֆուտբոլիստը, ով 50 և ավելի գոլ է խփել Ա Սերիայում, Իսպանիայի Լա Լիգայում և Անգլիայի Պրեմիեր լիգայում, հայտնում է Opta-ն:
Նախկինում Կրիշտիանուն խաղացել էր «Մանչեսթեր Յունայթեդի» և «Ռեալի» կազմում: Մանկունյանցիների կազմում նա Պրեմիեր լիգայում անցկացրել էր 196 խաղ և խփել 84 գոլ: Մադրիդյան թիմի կազմում նա 292 խաղ է անցկացրել, խփել՝ 311 գոլ: