«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն և «Լացիոյի» հարձակվող Չիրո Իմոբիլեն շարունակում են պայքարը Ա Սերիայի լավագույն ռմբարկուի մրցանակի համար, և 34 տուրից հետո երկուսն էլ դարձել են 30 գոլի հեղինակ:
Հատկանշական է, որ պորտուգալացին և իտալացին այս մրցաշրջանում 11-մետրանոց հարվածներից աչքի են ընկել 12-ական անգամ, ինչը Ջուզեպե Սինյորիի ռեկորդի կրկնությունն է, ով նման ցուցանիշ էր գրանցել 1995/96 մրցաշրջանում:
Հիշեցնենք, որ «Յուվենտուսը» և «Լացիոն» երեկ հանդիպել էին Ա Սերիայի 34-րդ տուրի խաղում: 2-1 հաշվով հաղթանակ տարավ թուրինյան ակումբը: Ռոնալդուն դուբլի հեղինակ դարձավ, իսկ Իմոբիլեն խփեց հռոմեացիների միակ գնդակը: