«Տոտենհեմի» նախկին գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն հայտնել է «Յուվենտուսին» գլխավորելու պատրաստակամության մասին: Այդ մասին հայտնում է Daily Mail-ը՝ La Stampa-ին հղումով անելով:
Ըստ աղբյուրի, «Ծեր սինյորայի» ղեկավարությունը դժգոհ է Մաուրիսիո Սարիի գլխավորած թիմի խաղից: Հաղորդվում է, որ ակումբն արդեն ոչ պաշտոնական բանակցություններ է վարել Պոչետինոյի ներկայացուցիչների հետ, և 48-ամյա արգենտինացին համաձայնել է տեղափոխվել Իտալիա:
Պոչետինոն առանց թիմի է եղել 2019 թվականի նոյեմբերից, երբ «Տոտենհեմը» որոշեց հեռացնել մասնագետին, ով գլխավորում էր ակումբը 2014-ի մայիսից: Նրա տեղը զբաղեցրեց Ժոզե Մոուրինյուն:
Նախօրեին հայտնի դարձավ, որ Պոչետինոն հրաժարվել է «Մոնակոն» գլխավորելու առաջարկից հնարավորությունից: Իսկ հունվարին, ըստ ԶԼՄ-ների տեղեկությունների, մարզիչը հրաժարվել է նաև «Բարսելոնայի» առաջարկից: «Ինտերը» և «Նյուքասլը» ևս հետաքրքրություն են ցուցաբերում արգենտինացի մասնագետի նկատմամբ: