Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը ցանկանում է, որ Զինեդին Զիդանը հավերժ մնա ակումբի գլխավոր մարզչի պաշտոնում:
El Chiringuito TV-ն հայտնում է, որ Պերեսը վստահ է՝ ֆրանսիացի մարզիչը կարող է դառնալ այնպիսի «կայուն» մարզիչ, ինչպես Ալեքս Ֆերգյուսոնը «Մանչեսթեր Յունայթեդի» համար:
Նշվում է, որ մադրիդյան ակումբի նախագահը կարող է Զիդանին առաջարկել անժամկետ պայմանագիր՝ ավելացնելով ազդեցությունը թիմում:
Ավելի վաղ Պերեսը մեկնաբանել էր Իսպանիայի առաջնությունում «Ռեալի» չեմպոին դառնալը՝ 48-ամյա մասնագետին անվանելով այս հաջողության գլխավոր նախագծողը: