Հայտնի Marca հրատարակությունը անվանել է առավել ճշգրիտ փոխանցումներ կատարող խաղացողներին՝ հիմնվելով Իսպանիայի առաջնության այս մրցաշրջանի արդյունքների վրա:
Առաջատարը «Ռեալի» կիսապաշտպան Տոնի Կրոսն էր՝ ում փոխանցումների ճշգրտությունը կազմում է 93,49% (2336-ը ՝2184): Երկրորդ տեղը զբաղեցրել է «Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն (91,75%), երրորդը՝ կատալոնացիների կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը (89,66%):
Ավելի վաղ Marca-ն հրապարակել էր Լա Լիգայի այս մրցաշրջանի խորհրդանշական հավաքկանը։