«Լիդս Յունայթեդի» սեփականատեր Անդրեա Ռադրիզանին խոսել է ՊՍԺ-ի նախկին հարձակվող Էդինսոն Կավանիի ձեռքբերման հավանականության մասին։
«Ի հավելումն իր որակների՝ Կավանին կարող է հոգեբանորեն ու ֆիզիկապես ադապտացվել այստեղ։ Սակայն ես երբեք չեմ խոսել նրա մասին Մարսելո Բիելսայի հետ»,-ասել է Ռադրիզանին Sky Sports Italia-ի հետ զրույցում։
Հիշեցնենք, որ Կավանին չերկարաձգեց պայմանագիրը ՊՍԺ-ի հետ ու հիմա ազատ գործակալի կարգավիճակ ունի։
Հաջորդ մրցաշրջանում «Լիդսը» 16 տարվա դադարից հետո խաղալու է Անգլիայի Պրեմիեր լիգայում։