Իսպանական Marca-ն հրապարակել է Իսպանիայի առաջնության մրցաշրջանի խորհրդանշական հավաքականը: Հատկանշական է, որ «Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսսին իր թիմի միակ ներկայացուցիչն է:
Իսպանիայի առաջնության 2019/20 մրցաշրջանի խորհրդանշական հավաքականը
Դարպասապահ՝ Տիբո Կորտուա («Ռեալ»);
Պաշտպաններ՝ Դիեգո Կառլոս («Սևիլիա»), Սերխիո Ռամոս («Ռեալ»), Ֆելիպե («Աթլետիկո»);
Կիսապաշտպաններ՝ Կասեմիրո («Ռեալ»), Սանտի Կազորլա («Վիլյառեալ»), Լուկաս Օկամպոս («Սևիլիա»), Մարտին Էդեգոր («Ռեալ Սոսյեդադ»);
Հարձակվողներ՝ Ժերար Մորենո («Վիլյառեալ»), Կարիմ Բենզեմա («Ռեալ»), Լիոնել Մեսսի («Բարսելոնա»):
Marca-ն ավելի վաղ հայտարարել էր մրցաշրջանի լավագույն մարզիչների անունները: Նրանք էին Զինեդին Զիդանը և Խուլեն Լոպետեգին: