Իսպանական Marca պարբերականը հրապարակել է Լա լիգայի ավարտված մրցաշրջանի անհատական մրցանակների հաղթողներին։
Պիչիի մրցանակ (առաջնության լավագույն ռմբարկու) — Լիոնել Մեսսի («Բարսելոնա», 25 գոլ)
Սարրայի մրցանակ (առաջնության լավագույն ռմբարկու իսպանացիների շրջանում) — Ժերար Մորենո («Վիլյառեալ», 18 գոլ)
Զամոռայի մրցանակ (Լա լիգայի լավագույն դարպասապահ) — Տիբո Կուրտուա («Ռեալ Մադրիդ»)
Մունյոսի մրցանակ (Լա լիգայի լավագույն մարզիչ) — Զինեդին Զիդան («Ռեալ Մադրիդ»), Խուլեն Լոպետեգի (Սևիլիա)։