Իտալական «Միլանի» կիսապաշտպան Լուկաս Պակետան երազում է ԱՊԼ-ի մասին, տեղեկացնում է The Sun-ը:
«ԱՊԼ-ն հրաշալի լիգա է, որտեղ խաղում են աշխարհի լավագույն ֆուտբոլիստները:
Մի օր կխաղամ այնտեղ»,- ասել է Պակետան:
Հիշեցնենք, որ Պակետայի ծառայություններով հետաքրքրված է «Ֆիորենտինան»:
Նշվում է, որ «Միլանը» պատրաստ է վաճառել ֆուտբոլիստին 25-30 միլիոն եվրոյի դիմաց: