«Սևիլիան» գնել է «Միլանի» կիսապաշտպան Սուսոյի ամբողջական տրանսֆերը։
26-ամյա ֆուտբոլիստը վարձակալական հիմունքներով էր խաղում «Սևիլիայում»։ ԶԼՄ-ների տեղեկություններով՝ գործարքի արժեքը կազմել է 24 միլիոն եվրո։
Կողմերը կնքել են 5 տարվա պայմանագիր։
🚨 El #SevillaFC ejerce su opción de compra por @suso30oficial. ⚪️🔴#vamosmiSevilla #WeareSevilla
— Sevilla Fútbol Club (@SevillaFC) July 20, 2020
Սուսոն տեղափոխվել է «Սևիլիա» 2020 թվականի հունվարին վարձակալական հիմունքներով։ Ընթացիկ մրցաշրջանում Սուսոն 19 հանդիպման է մասնակցել, դարձել 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։