Մադրիդի «Ռեալի» և «Լիվերպուլի» նախկին հարձակվող Նիկոլա Անելկան կարծում է, որ մերսիսայդցիների հարձակվողներ Մոհամեդ Սալահը և Սադիո Մանեն չպետք է տեղափոխվեն Մադրիդ: Երկուսի անուններն էլ ժամանակ առ ժամանակ հայտնվում են տրանսֆերային լուրերում՝ ֆուտբոլիստներին կապելով «Ռեալ» հնարավոր տեղափոխության հետ:
«Սա հիանալի հարձակման եռյակ է: Ես սիրում եմ բոլորին, հատկապես Ռոբերտո Ֆիրմինոն, քանի որ նա Մոհամեդ Սալահի և Սադիո Մանեի հաջողության բանալին է:
Սալահն ու Մանեն այժմ աշխարհի լավագույն հնգյակում են: Նրանք ունեն անհրաժեշտ խաղամակարդակ, որպեսզի խաղան «Ռեալի» կազմում:
Բայց այսօր «Լիվերպուլը» կարող է մրցակցել «Ռեալի» հետ, այնպես որ նրանց հարկավոր չէ տեղափոխվել Մադրիդ: «Լիվերպուլը» հիանալի տեղ է», — Անելկայի խոսքերն է մեջբերում Liverpool Echo-ն: