Իտալական «Միլանը» մտադիր է ձեռք բերել «Բենֆիկայի» երիտասարդ ֆուտբոլիստ Տոմաշ Արաուժուին, տեղեկացնում է Jogo-ն:
Նշվում է, որ Արաուժուի դիմաց իտալական ակումբը պատրաստ է 18 միլիոն եվրո վճարել:
18-ամյա պաշտպանի պայմանագիրը պորտուգալական ակումբի հետ ավարտվում է հաջորդ ամռանը, ինչը «Միլանին» հնարավորություն կտա ավելի քիչ գումարով գնել Արաուժուին:
Հիշեցնենք, որ «Ինտերը» նույնպես հետաքրքրված է Արաուժուի ծառայություններով: