«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին սահմանել է Լա Լիգայի բոլոր ժամանակների ռեկորդ՝ 7-րդ անգամ դառնալով լավագույն ռմբարկու Իսպանիայի Լիգայում:
2019/20 մրցաշրջանում արգենտինացին անցկացրել է 33 հանդիպում և խփել 25 գոլ: Մոտակա հետապնդողը՝ Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման, 36 խաղում խփել է 21 անգամ:
«Պիչիչիի» մրցանակների քանակով, որը մրցաշրջանի ավարտին շնորհվում է Իսպանիայի առաջնության լավագույն ռմբարկուին, Մեսսին գերազանցեց Թելմո Սարային: Մեսսին լավագույն ռմբարկու է դարձել 2010, 2012, 2013, 2017, 2018, 2019 և 2020 թվականներին:
Բացի այդ, Մեսսին հավասարվել է«Բավարիայի» լեգեդար հարձակվող Գերդ Մյուլերին՝ եվրոպական թոփ-5 լիգաներում լավագույն ռմբարկուների տիտղոսների քանակով: