Լա լիգայի 2019/20 թվականների խաղարկությունն ավարտված է։ «Ռեալ Մադրիդը» Իսպանիայի չեմպիոն հռչակվեց 34-րդ անգամ։
«Արքայական» ակումբը Instagram-յան էջում շնորհակալություն է հայտնել երկրպագուներին։
«Շնորհակա՜լ ենք, «Ռեալ Մադրիդի» երկրպագունե՛ր, ձեր աջակցության համար Լա լիգայի 2019/20 մրցաշրջանում։ Մենք չէինք կարող անել դա առանց ձեզ»,-գրված է լուսանկարի նկարագրությունում։