«Չելսիի» հարձակվող Օլիվյե Ժիրուն մեկնաբանել է թիմի՝ Անգլիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչում տարած հաղթանակը (3:1) «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ:
«Ես թիմին ասել եմ, որ ցանկանում եմ նվաճել ևս մեկ գավաթ: Սա կլինի իմ 5-րդ գավաթը: «Արսենալը» մեզ սպասում է եզրափակչում, և այս հանդիպումը հատուկ կլինի ինձ համար»,-Ժիրուի խոսքերն է մեջբերում BBC-ն: