«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը կիսվել է թիմի տրամադրվածությամբ Չեմպիոնների լիգայի վերսկսումից առաջ։
««Ալավեսի» դեմ մենք լավ խաղացինք, քան «Օսասունայի» դեմ։
Այդ խաղում մենք ավելի շատ էինք թիմի նման։ Մենք պետք է շարունակենք նույն ոգով, որովհետև Չեմպիոնների լիգայում ավելի բարդ է լինելու։
Հիմա մենք կարող ենք կենտրոնանալ Չեմպիոնների լիգայի վրա։ Շատ կարևոր է ավարտել այսպիսի մրցաշրջանը վստահ կերպով։ Մենք կվերալիցքավորվենք ու «Նապոլիի» դեմ խաղին դուրս կգանք լավագույն մարզավիճակով»,-դե Յոնգի խոսքն է մեջբերում Marca-ն։