«Ռեալի» կիսապաշտպան Գարեթ Բեյլի գործակալ Ջոնաթան Բարնետը խոսել է իր հաճախորդի ապագայի մասին։
«Գարեթը լավ է։ Նա 2 տարվա պայմանագիր ունի։ Նա սիրում է Մադրիդում ապրելը ու նա ոչ մի տեղ չի գնում։
Նա դեռևս այնքան լավն է, որքան թիմի մյուս ֆուտբոլիստները։ Խաղալու որոշումը կապված է Զինեդին Զիդանից»,-ասել է Բարնետը BBC Sport-ի հետ զրույցում։
Հիշեցնենք, որ վերջին շրջանում Գարեթ Բեյլը չէր խաղում։ Պահեստային նստարանին ուելսցին մի քանի անգամ աչքի է ընկել տարօրինակ վարքագծով։