«Բարսելոնան» արձագանքել է France Football-ի «Ոսկե գնդակի» մրցանակի չեղարկմանը։ Հիշեցնենք, որ 2020 թվականին «Ոսկե գնդակ» մրցանակը չի տրվի ոչ մի ֆուտբոլիստի կորոնավիրուսով պայմանավորված դադարների պատճառով։
«Մենք հասկանում ենք։ Առանց այն էլ, բոլորը գիտեն, թե ով է լավագույնը»,-գրված է կատալոնական ակումբի Twitter-յան էջում։ «Բարսելոնան» լուսանկար է տեղադրել Մեսսիի՝ վեց «Ոսկե գնդակներով»։
We understand.
— FC Barcelona (@FCBarcelona) July 20, 2020
Besides, everyone knows who the best is.https://t.co/u8f3i307NN pic.twitter.com/mqWt1hvspg
Հիշեցնենք, որ արգենտինացին հաղթել է «Ոսկե գնդակը» 2009, 2010, 2011, 2012, 2015 և 2019 թվականներին։