«Միլանի» գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին մեկնաբանել է իր թիմի՝ 5-1 հաշվով հաղթանակը «Բոլոնիայի» նկատմամբ Ա Սերիայի 34-րդ տուրում.
«Մեր թիմը վայելում է ֆուտբոլը: Դա երևում է խաղերի, մարզումների և ցանկացած այլ ժամանակ: «Բոլոնիան» ուժեղ մրցակից է, և նման արդյունքը նշանակում է, որ մենք հավատում ենք նրան, ինչ անում ենք: Բայց մենք դեռ չենք հասել մեր նպատակին, պետք է պահպանենք կենտրոնացումն ու շարունակենք նույն ոգով:
Մրցաշրջանի դադարի ընթացքում մենք շատ լավ աշխատեցինք: Ֆուտբոլիստների ուժեղացումը ևս իր դերը խաղաց: Բայց հենց մենթալիտետը նշանակություն ունի: Հիմա մենք թիմ ենք: Հավատում ենք նրան, ինչ անում ենք, և դա մեզ ստիպում է ավելի լավ աշխատել»,- 54-ամյա մասնագետի խոսքերն է փոխանցում Football Italia-ն:
«Միլանը», վաստակելով 56 միավոր, Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականն է զբաղեցնում: