Իսպանիայի Լա լիգայի ընթացիկ առաջնության վերջին՝ 38-րդ տուրի շրջանակում «Ռեալը» հյուրընկալվում է «Լեգանեսին»: Վերջինս գտնվում է 18-րդ հորիզոնականում և անհույս պայքար է մղում տեղն ուժեղագույնների խմբում պահպանելու համար: Ինչու՞ անհույս: Քանի որ 17-րդ տեղում գտնվող «Սելտան» այս տուրում մրցում է վերջին տեղում գտնվող «Էսպանյոլի» հետ:
«Ռեալը», չեմպիոնի կարգավիճակով, անցկացնում է առաջնությունում վերջին խաղը: Զիդանը, օգտվելով հնարավորությունից, մեկնարկային կազմում որոշակի փոփոխություններ է կատարել և ընտրել հետևյալ 11 խաղացողին:
1.Արելոա, 3. Միլիտաո, 4. Ռամոս, 17. Վասկես, 22. Մենդի, 14. Կասեմիրո, 15. Վալվերդե, 22. Իսկո, 9. Բենզեմա, 20. Ասենսիո, 25. Վինիսիուս
Խաղին կարող եք հետևել այստեղ: