«Բարսելոնայի» ակադեմիայի տնօրեն Պատրիկ Կլյուվերտը, որը 1998-2004 թվականներին հանդես է եկել կապտանռնագույնների կազմում, հավակնում է թիմի գլխավոր մարզչի պաշտոնին: Այս մասին հաղորդում է Mundo Deportivo-ն:
Կլյուվերտի թեկնածությանն աջակցում են կատալոնական ակումբի խաղացողները: Ի դեմս 44-ամյա մասնագետի նրանք տեսնում են թիմի մոդելին համապատասխան մարդու:
Ներկայումս «Բարսելոնան» գլխավորում է Էնրիկե Սետյենը, որը սկսել է թիմում աշխատել հունվարից: 61-ամյա մասնագետի ապագան կախված է ակումբի նախագահ Խոսեպ Բարտոմեուից:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ գործակալ Ժորժե Մենդեշը «Բարսելոնայի» գլխավոր մարզչի պաշտոնում առաջարկել է Լորան Բլանի թեկնածությունը: