Նախապատրաստական շրջանում «Ուրարտուն» պատրաստվում է ստուգողական հանդիպումներ անցկացնել։ Առաջիկա երեք հանդիպումները կանցկացվեն «Ուրարտու» մարզահամալիրում։ Այս մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Հուլիսի 23-ին Ալեքսանդր Գրիգորյանի գլխավորած թիմի ֆուտբոլիստները կընդունեն Չարենցավանի «Վանին»։ Խաղը կմեկնարկի ժամը 18։00-ին։
Հուլիսի 25-ին «Ուրարտուն» ուժերը կչափի «Գանձասար-Կապանի» հետ, այդ խաղը կմեկնարկի 18։00-ին։
Հուլիսի 30-ին էլ «Ուրարտուի» մրցակիցը կլինի ԲԿՄԱ-ն, այժմ հստակեցվում է խաղի մեկնարկի ժամը։
Հավելենք, որ «Ուրարտուն» պատրաստվում է ևս մի քանի ստուգողական հանդիպումներ անցկացնել, որոնց մասին կտեղեկացվի առաջիկայում։