Ռուսաստանի Գավաթի խաղարկության 1/2 եզրափակչում «Ուրալը» սեփական հարկի տակ ընդունել է «Խիմկիին» և 1-3 հաշվով պարտություն կրել:
Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը հայտավորված է եղել այս հանդիպմանը, սակայն այդպես էլ խաղաժամանակ չի ստացել, իսկ «Խիմկիի» հայազգի ֆուտբոիստ Արշակ Կորյանն իր թիմի մեկնարկային կազմում է դաշտ դուրս եկել, զգուշացվել դեղին քարտով, իսկ 83-րդ րոպեին էլ փոխարինվել է:
Այսպիսով, «Խիմկին» դուրս է եկել Ռուսաստանի Գավաթի եզրափակիչ, որտղ կմրցի «Զենիթ»-«Սպարտակ» զույգի հաղթողի հետ: Այդ հանդիպումը տեղի կունենա այսօր՝ հուլիսի 19-ին, Սանկտ-Պետերբուրգի «Գազպրոմ արենա» մարզադաշտում և կմեկնարկի Երևանի ժամանակով 19:30-ին:
Ռուսաստանի Գավաթի 2019/20 խաղարկության եզրափակիչը կկայանա հուլիսի 25-ին «Եկատերինբուրգ Արենայում»: