Լոնդոնի «Արսենալի», ՊՍԺ-ի, Մոսկվայի «Սպարտակի» նախկին գլխավոր մարզիչ Ունայ Էմերին կարող է գլխավորել «Վիլյառեալը»: Այս մասին հայտնում է El Periodico Mediterraneo-ն:
Աղբյուրի փոխանցամբ, ակումբը բանակցություններ է սկսել մասնագետի հետ այն բանից հետո, երբ մարտի սկզբին 3 անընդմեջ խաղում պարտություն կրեց՝ դեռ նախքան Իսպանիայի առաջնության դադարեցումը կորոնավիրուսի պատճառով: Հաղորդվում է, որ ակումբը նախնական համաձայնության է եկել մասնագետի հետ:
«Վիլյառեալի» ներկայիս գլխավոր մարզիչ Խավյեր Կալյեխիի գործող պայմանագիրն ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2021 թվականը:
«Վիլյառեալը», 57 խաղից հետո վաստակելով 37 միավոր, Պրիմերայի մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականն է զբաղեցնում: