«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան մեկնաբանել է Անգլիայի Գավաթի կիսաեզրափակչում «Արսենալից» կրած 0-2 հաշվով պարտությունն ու մրցաշարից դուրս մնալը։
«Մենք լավագույն ձևով ելույթ չունեցանք։ Այս խաղին բավականաչափ պատրաստ չէինք։ Եթե կիսաեզրափակչում ողջ 90 րոպեն չես խաղում, այսպես է լինում։ «Մանչեսթեր Սիթին» լավագույն ձևով չխաղաց, բայց մենք ևս մարդ ենք։ Մրցակիցն ավելի լավ խաղաց, այդպես լինում է։ Ափսոսում եմ միայն նրա համար, որ առաջին կեսում չխաղացինք այնպես, ինչպես երկրորդում։ Պետք է փոխեինք տակտիկան, բայց չկարողացանք»,- Գվարդիոլայի խոսքերն է փոխանցում BBC-ն։
«Արսենալը» Անգլիայի Գավաթի 2019/2020 մրցաշրջանի առաջին ֆինալիստը դարձավ։ Որոշիչ խաղում Միկել Արտետայի սաները կմրցեն «Մանչեսթեր Յունայթեդ»- «Չելսի» զույգի հաղթողի հետ։