«Գանձասար-Կապանը» ֆեյսբուքյան էջի միջոցով տեղեկացրել է, որ թիմային ոգին բարձր պահելով, անսահման եռանդով ու աշխատասիրությամբ սկսել է 2020-2021 թթ.-ի մրցաշրջանի նախապատրաստությունը։
Թիմն այսօր ընկերական խաղի շրջանակում մրցել է Չարենցավանի «Վանի» հետ ու խաղն ավարտել 1-1 հաշվով. կապանյան թիմից աչքի է ընկել Աբդուլ Քարիմ Նիկիեման:
Ի դեմ, թիմը նորեկ ունի: Երևանի «Փյունիկի» նախկին կիսապաշտպան Ժոզեֆ Ադահ Օման մեկամյա պայմանագիր է կնքել «Գանձասար-Կապանի» հետ:
Հաջորդ ընկերական խաղի շրջանակում կապանյան թիմի մրցակիցը կլինի «Ուրարտուն»: