«Բարսելոնայի» կիսապաշտպան Արտուրո Վիդալը մեկնաբանել է կատալոնացիների՝ Պրիմերայի չեմպիոն դառնալու շանսերից զրկվելու փաստը։ Հիշեցնենք, որ Լա Լիգայի 37-րդ տուրում կապտանռնագույնները 1-2 հաշվով զիջեցին «Օսասունային», իսկ «Ռեալը» ժամանակից շուտ նվաճեց չեմպիոնությունը։
«Տխուր օր էր, պարտվեցինք անհավանական առաջնությունում։ Մեր թիմի խաղը ակումբի մակարդակին չհամապատասխանող տպավորություն թողեց։
Բայց դրանով պատմությունը չի ավարտվում։ Առջևում ամենահիանալի մրցաշարն է։ Բոլորս մինչև վերջ պայքարելու ենք մեր նպատակի համար»,-իր թվիթերյան էջում գրել է Վիդալը։