«Ռեալը» նախապատրաստվում է Լա լիգայի վերջին տուրում կայանալիք «Լեգանեսի» դեմ արտագնա խաղին։
Մարզման ընթացքում «արքայական» ակումբի ավագ Սերխիո Ռամոսը հիանալի հարվածով գոլ է խփել ու դիմել Քոնոր Մաքգրեգորին։ Իսպանացի պաշտպանը տպավորիչ գոլից հետո իռլանդացի մարզիկի հայտնի քայլքն է կատարել։
«Ի՞նչ ես կարծում, Քոնո՜ր Մաքգրեգոր»,-գրել է Ռամոսը։