«Ուեսկան» 2020/21 մրցաշրջանում հանդես կգա Իսպանիայի առաջնությունում:
Ուրբաթ օրը «Ուեսկան» Սեգունդայում ջախջախել է «Նումասիային» 3-0 հաշվով ու այս հաղթանակի շնորհիվ Լա Լիգայի ուղեգիր է նվաճել: Առաջնության ավարտից մեկ տուր առաջ թիմն անհասանելի է դարձել մրցակիցների համար:
Ավելի վաղ Պրիմերայի ուղեգիրը 14 տարի անց նվաճել էր «Կադիսը»:
Վերջին ու դեռևս միակ անգամ «Ուեսկան» իսպանական բարձր դիվիզիոնում հանդես է եկել 2018/19 մրցաշրջանում: