Հայաստանի ազգային հավաքականի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել՝ հրավիրելով ԱՄՆ-ի հայության ուշադրությունը:
«Իմ ընտանիքին ու ընկերներին, այս կիրակի միացեք զոհված զինծառայողների ընտանիքների օգնության դրամահավաքին»,- ասվում է Մովսիսյանի տարածած հաղորդագրության մեջ: Դրամահավաքը կկայանա Լոս-Անջելեսում:
«Ուժն ամբողջ աշխարհով մեր միասնության և թվի մեջ է: Հայ զինվոր, մենք քո կողքին ենք»,- լուսանկարին կից կրել է Մովսիսյանը:
Ավելի վաղ Մովսիսյանը ևս մեկ գրառում էր կատարել.
«Մենք Հայաստանի սահմանները քաջաբար պաշտպանող զինվորների կողքին ենք»,- գրել էր հայ ֆուտբոլիստը: