«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի»՝ ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանը 4-րդ տեղում ավարտելու հավանականության մասին.
«Եթե «Մանչեսթեր Յունայթեդը» հայտնվի թոփ-4-ում, նրանք դա կանեն՝ մրցաշրջանի երկրորդ հատվածում շատ լավ խաղալով: Եթե լավ եք խաղում, արժանի եք դրան: Բացի դա, բոլորը գիտեն, որ նրանց բախտը մի փոքր բերեց: Նրանց բախտը մեկ անգամից ավելի բերեց: Սա հաջողություն է, որ մյուսները չունեցան: Օրինակ, մենք չունեցանք նման հաջողություն»,- Մոուրինյուի խոսքերն է փոխանցում Metro-ն:
Անգլիայի առաջնության 36 տուրից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականն է զբաղեցնում՝ վաստակելով 62 միավոր: «Կարմիր սատանաները» «Չելսիի» (63) և «Լեսթերի» (62) հետ պայքարում են եռյակում տեղ զբաղեցնելու համար: «Տոտենհեմն» իր հերթին գտնվում է 7-րդ տեղում՝ իր ակտիվում ունենալով 55 միավոր: