«Տորինոյի» հարձակվող Անդրեա Բելոտին այս ամառ կարող է փոխել ակումբը։
Football Italia-ի տեղեկության համաձայն՝ ՄՅՈՒ-ն ու «Ինտերը» դիտարկում են 26-ամյա հարձակվողին ձեռք բերելը։
Աղբյուրն ընդգծում է, որ Բելոտիի հրաժարագինը արտասահմանյան ակումբների համար կազմում է 100 մլն եվրո, բայց իտալացու՝ ավելի բարձրակարգ թիմում խաղալու ցանկությունը կարող է իջեցնել այդ գինը։