«Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչն իտալական ակումբի կազմում իր 100-րդ խաղն է անցկացրել: Այս մասին հայտնում է միլանյան ակումբի՝ Թվիթերի պաշտոնական էջը:
«Շնորհակալություն թիմակիցներիս, առանց ձեզ ես չէի կարողանա: Բարեբախտաբար, ես մրցակցությունից դուրս եմ: Շնորհակալություն երկրպագուներին շնորհավորանքների համար: Ինձ համար մեծ պատիվ է խաղալ «Միլանի» կազմում: Հուսով եմ՝ այստեղ դեռ շատ խաղեր կանցկացնեմ»,- իր նվաճումը մեկնաբանել է 38-ամյա հարձակվողը:
I00Bra! 💯 @Ibra_official 🔴⚫🔝#SempreMilan pic.twitter.com/hl0GvWWp36
— AC Milan (@acmilan) July 17, 2020
Նշենք՝ «Միլանի» կազմում անցկացրած բոլոր խաղերում Իբրահիմովիչը դարձել է 62 գոլի և 27 գոլային փոխանցման հեղինակ: Թիմի կազմում Զլատանը դարձել է Իտալիայի չեմպիոն ու Սուպերգավաթակիր 2011 թվականին:
Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում Զլատան Իբրահիմովիչը «Միլանի» կազմում 13 հանդիպման է մասնակցել, դարձել է 5 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: 33 խաղից հետո «Միլանը» Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի 7-րդ հորիզոնականն է զբաղեցնում: