Կատալոնական «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսին բարձր է գնահատել Մյունխենի «Բավարիայի» պաշտպան Ջոշուա Կիմիխի խաղը, տեղեկացնում է Sport.es-ը:
«Կիմիխը հրաշալի որակներ ունի: Այդպիսի ֆուտբոլիստներն այդքան էլ շատ չեն:
Ջոշուան աշխարհի ցանկացած թիմում էլ կարող է խաղալ: Ուրախ կլինեմ, եթե մի օր նա հայտնվի «Բարսելոնայում»:
Կիմիխը «Բավարիայում» այս մրցաշրջանում անցկացրել է 33 հանդիպում և դարձել ՝ 4 գոլի ու 9 գոլային փոխանցման հեղինակ: