Հունգարիայում մեկնարկել է Ֆորմուլա 1-ի Աշխարհի 2020 թվականի առաջնության 3-րդ էտապը։
Քիչ առաջ ավարտվեց որակավորման փուլը։ «Մերսեդեսի» մրցարշավորդ Լյուիս Հեմիլթոնը հաղթեց pole position-ը և վաղը մեկնարկելու է առաջին տեղով։ Նրան հաջորդում է իր թիմակից Վալտերի Բոտտասը։ Երրորդ տեղում Լանս Ստրոլն է «Ռեյսինգ Փոյնթից»։
4-րդ տեղում «Ռեյսինգ Փոյնթի» մյուս արշավորդն է՝ Սերխիո Պերեսը։ Նրան հաջորդում են «Ֆերարիի» արշավորդներ Սեբաստիան Ֆետելն ու Շարլ Լեկլերը։
Լյուիս Հեմիլթոնի համար սա կարիերայի 90-րդ pole-ն էր և 7-րդը Հունգարիայում։
CLASSIFICATION: END OF Q3 ⏱️
— Formula 1 (@F1) July 18, 2020
A 90th career pole for @LewisHamilton as @RacingPointF1 lock out the second row 👀#HungarianGP 🇭🇺 #F1 pic.twitter.com/Ei12EbLElH