Անգլիական «Լիվերպուլի» նախկին խաղացող Ջեյմի Կարագերը խոսել է թիմի սենեգալցի հարձակվող Սադիո Մանեի հասցեին, տեղեկացնում է Sky -ը:
«Սադիոն ֆենոմենալ հարձակվող է: Նա մեր թիմի ամենակարևոր մասնիկներից մեկն է:
Յուրգեն Կլոպը շատ ճիշտ որորշում կայացրեց, երբ որոշեց ձեռք բերել այս տղային: Նրա խաղը ինձ մեծ բավականություն է պարգևում:
Այդուհանդերձ, կարծում եմ ՝ Մանեն կհեռանա «Լիվերպուլից»: Չեմպիոնական տիտղոսը նրա վերջին նպատակն էր այս թիմի կազմում»,- ասել է Կարագերը:
Հիշեցնենք, որ Պրեմիեր լիգայի այս մրցաշրջանում Մանեն մասնակցել է 33 հանդիպման ՝ դառնալով 17 գոլի 9 գոլային փոխանցման հեղինակ: