«Բարսելոնան» և «Արսենալը» հնարավոր է փոխանակվեն ֆուտբոլիստներով։
Կատալոնական ակումբը ցանկանում է «զինագործներին» առաջարկել Ֆիլիպե Կոուտինյոյին ու նրա փոխարեն ստանալ Մատեո Գենդուզիին։ Ակումբները քննարկում են այս տարբերակը, հաղորդում է Foot Mercato-ն։
Հաղորդվում է, որ Գենդուզին դեռևս չի կողմնորոշվել իր ապագայի հարցում։ Նրա ծառայություններով հետաքրքրված են եվրոպական այլ թոփ ակումբներ ևս։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Կոուտինյոյի ծառայությունները «Բարսելոնան» առաջարկել է «Արսենալին» ու «Նյուքասլին»։