Թուրինի «Յուվենտուսը» մտադիր է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում ձեռք բերել «Այաքսի» պաշտպան Սերժինո Դեստին:
Sky Italia-ի փոխանցմամբ՝ «Յուվենտուսի» ներկայացուցիճները պատրաստ են բանակցել նիդերլանդական ակումբի հետ և ակնկալում են մոտ ժամանակներս կազմակերպել տրանսֆերը: Սպասվում է, որ 19-ամյա ֆուտբոլիստի ամբողջական տրանսֆերի համար «Ծեր սինյորան» կվճարի մոտ 25 միլիոն եվրո:
Նշենք, որ Դեստը իր նորամուտը նշել է «Այաքսի» առաջին թիմի կազմում Էրեդիվիզիի այս մրցաշրջանում,խաղացել է 20 հանդիպում և աչքի է ընկել չորս գոլային փոխանցումներով: Նախկինում ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրություն էր ցուցաբերում «Բավարիան»: