«Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսը Լա լիգայի տիտղոսը նվաճելուց հետո խոսել է թիմի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի մասին։
«Մենք սիրում ենք Զիզուին։ Նա ինչին դիպչում է, ոսկի է դառնում։ Նա հրաշագործ է։ Ես կմնամ այստեղ, որքան ցանկանա նախագահը։ Ես կասկած չունեմ իմ նվիրվածության մասին այս թիմի նկատմամբ»,-ասել է Ռամոսը «Վիլյառեալի» դեմ խաղից հետո (2-1):
«Ռեալը» 34-րդ անգամ նվաճեց Լա լիգան։ «Արքայական» ակումբը դադարից հետո 10 անընդմեջ հաղթանակ տարավ ու արժանիորեն նվաճեց Իսպանիայի չեմպիոնի կոչումը։