«Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը վստահեցրել է, որ Սերխիո Ռամոսը մնալու է «արքայական» ակումբում։ Լա լիգայի 34-րդ տիտղոսը հաղթելուց հետո մադրիդյան թիմի նախագահը խոսել է թիմի ավագի մասին։
«Ռամոսը մնալու է այստեղ ընդմիշտ։ Նա ավելին է, քան պարզապես ավագ»,-ասել է Պերեսը «Վիլյառեալի» դեմ խաղից հետո (2-1)։
Հիշեցնենք, որ Ռամոսի պայմանագրի ժամկետը լրանում է 2021-ի ամռանը։ Դատելով Պերեսի հայտարարությունից և մամուլում շրջանառվող լուրերից՝ «Ռեալի» ավագը շուտով երկարաձգելու է պայմանագիրը։