«Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը կարծում է, որ թիմի հարձակվող Կարիմ Բենզեման արժանի է «Ոսկե գնդակին»։
«Նա պետք է ստանա «Ոսկե գնդակը»։ Այս մրցաշրջանում նրանից լավ ֆուտբոլիստ չկա։
«Ռեալի» բոլոր ֆուտբոլիստները լավն էին այս տարի, բայց Կարիմը առանձնանում էր։ Բոլոր խաղացողները լավ էին խաղում, ու դա ճիշտ է։ Սերխիո Ռամոսը, որը ավելին է քան, ավագ «Ռեալի» համար, Կուրտուան, որը անհավանական էր, և մարզիչը, ով իսկական ճարտարապետ դարձավ այս թիմի համար»,-Պերեսի խոսքն է մեջբերում Eurosport-ը։
Բենզեման Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում 21 գոլ է խփել։ Նա շարունակում է պայքարել «Պիչիչիի» համար։