«Չելսին» բոնուսներ կստանա կիսապաշտպան Էդեն Ազարի համար «Ռեալի» Իսպանիայի առաջնությունում հաղթանակից հետո։
ESPN-ը տեղեկացնում է, որ լոնդոնյան ակումբը 10-ից 15 միլիոն ֆունտ կստանա «Ռեալից», քանի որ կողմերի միջև ձեռքբերված համաձայնության մեջ կար դրույթ, որի համաձայն՝ «Չելսին» բոնուսներ էր ստանալու, եթե «Ռեալը» հաղթեր Լա լիգայում։
Ազարը «Ռեալ» է տեղափոխվել 2019 թվականի հունիսին։ Լա լիգայի այս մրցաշրջանում Ազարը մասնակցել է 16 հանդիպման՝ դառնալով 1 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։
Մրցաշրջանի մեծ մասը Ազարը բաց էր թողնում կոճի վնասվածքի պատճառով։