«Մանչեսթեր Յունայթեդը» քննարկում է կիսապաշտպան Ջեֆ Հենդրիկի հետ պայմանագիր կնքելու մասին, ով որպես ազատ գործակալ կարող է միանալ մանկունիանցիներին, հայտնում է Football Insider-ը:
28-ամյա իռլանդացի կիսապաշտպանի գործող պայմանագիրը «Բարնլիի» հետ ավարտվել է, և ֆուտբոլիստը գտնվում է ազատ գործակալի կարգավիճակում՝ փնտրելով նոր ակումբ: Հաղորդվում է, որ Օլե Գունար Սուլշերը դեմ չէ Պրեմիեր լիգայում փորձ ունեցող նոր կիսապաշտպանի հետ պայմանգիր կնքելուն:
Հենդրիկը «Բարնլիի» կազմում խաղացել է չորս մրցաշրջան և Պրեմիեր լիգայում անցկացրել է 122 խաղ՝ դառնալով 8 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ: