«Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան 2-րդ անգամ իր կարիերայի ընթացքում դարձավ Իսպանիայի չեմպիոն։
Առաջին անգամ բելգիացի դարպասապահը հաղթել էր Լա լիգան 2013/14 թվականների մրցաշրջանում «Աթլետիկոյի» կազմում։
Պեդրո Մարտինի Twitter-ի էջը գրում է, որ Կուրտուան 2-րդ ֆուտբոլիստն է պատմության մեջ, որը չեմպիոն է դառնում մադրիդյան երկու առաջատար թիմերի՝ «Աթլետիկոյի» և «Ռեալի» հետ։
Առաջինը Խոսե Լուիս Պերես-Պանյան է եղել, որը 1951 թվականին չեմպիոն է դարձել «Աթլետիկոյի» կազմում, իսկ 1954/55 մրցաշրջանում՝ «Ռեալի» կազմում։