«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը խոսել է իր թիմի՝ Իսպանիայի չեմպիոն հռչավկելու մասին։ Ֆրանսիացի մասնագետի համար այս տիտղոսը մեծ կարևորություն ուներ։
«Սա հսկայական մի զգացողություն է, քանի որ այն, ինչ արեցին խաղացողները, տպավորիչ էր։ Խոսքեր չունեմ նկարագրելու, թե ինչ եմ զգում։
Չեմպիոնների լիգան Չեմպիոնների լիգան է, բայց այս տիտղոսը ինձ ավելի է ուրախացնում, որովհետև Լա լիգան ապշեցուցիչ է»,-Զիդանի խոսքն է մեջբերում Marca-ն։
Զինեդին Զիդանի գլխավորությամբ «Ռեալը» 2-րդ անգամ հաղթեց Լա լիգայում։ Առաջինը 2016/17 թվականների խաղարկությունում էր։