«Ատալանտան» տրանսֆերային գին է սահմանել կիսապաշտպան Ռուսլան Մալինովսկու համար: Այս մասին հայտնում է La Gazzetta dello Sport-ը:
Տրանսֆերային պատուհանի ընթացքում ուկրիանցի խաղացողին ձեռք բերելու ցանկություն ունեցող ակումբները պետք է վճարեն 30 միլիոն եվրո:
27-ամյա ֆուտբոլիստն այս մրցաշրջանում «Ատալանտայի» կազմում անցկացրած 38 խաղում դարձել է 8 գոլի հեղինակ: