Ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ «Մանչեսթեր Սիթին» նախատեսում է ձևակերպել «Միլանի» հարձակվող Լաուտարո Մարտինեսի տրանսֆերը, ում ծառայություններով հետաքրքրված է նաև «Բարսելոնան»:
Sky Sports-ի տեղեկություններով, «քաղաքաբնակների» ղեկավարությունը պատրաստ է ցնցել տրանսֆերային շուկան և կատարել որոշ շատ լուրջ տրանսֆերներ, այդ թվում՝ 22-ամյա արգենտինացի հարձակվողի տրանսֆերը, ում ակումբը դիտարկում է որպես փոխարինող վետերան Սերխիո Ագուերոյի համար:
Ակումբի ղեկավարությունը տեղյակ է այն մասին, որ Մարտինեսը հրաժարվել է «Ինտերի» հետ իր պայմանագիրը երկարաձգելուց և պատրաստվում է բանակցություններ սկսել խաղացողի տրանսֆերի շուրջ Անգլիայում մրցաշրջանի ավարտից անմիջապես հետո:
Աղբյուրը պնդում է, որ «Սիթին» ուզում է վճարել ֆուտբոլիստի՝ պայմանագրով նախատեսված փոխհատուցման գումարը, որը կազմում է 98,5 միլիոն ֆունտ ստեռլինգ: Ամեն դեպքում, անգլիական գրանդը պատրաստ կլինի գերազանցել ցանկացած առաջարկ, որը կկատարի «Բարսելոնան»: